Սամսոն Մաթևոսյան

Սամսոն Համբարձումի Մաթևոսյանը ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 23-ին, Շիրակի մարզի Ջրառատ գյուղում:

1979-1989թթ. սովորել և ավարտել է Գյումրի քաղաքի թիվ 18 միջնակարգ դպրոցը: 

1990-1995թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:

ՈՒսման ընթացքում դասընթացներ է անցել ԵՊՀ ռազմական ամբիոնում՝ ստանալով ավագ լեյտենանտի կոչում:

1999 թվականից մինչև 2009 թվականը ծառայել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննիչի, ավագ քննիչի և բաժնի պետի տեղակալի պաշտոններում:

2009 թվականից մինչև 2015 թվականը հանդիսացել է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ, այնուհետև Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինների պետ:

2015 թվականից մինչև 2019 թվականը աշխատել է որպես ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ:

2019 թվականից նշանակվել է քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, այնուհետև նույն վարչության պետ:

2020 թվականից նշանակվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ:

2021 թվականի հունվարի 13-ից անձնական նախաձեռնությամբ ազատվել է աշխատանքից:

2021 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2022 թվականի ապրիլի 28-ը աշխատել է Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական:

2022 թվականի մայիսի 2-ից աշխատում է «ՀԱԷԿ» ՓԲԸ -ում որպես Գլխավոր տնօրենի տեղակալ – ընդհանուր հարցերի գծով տնօրեն։

Ամուսնացած է, ունի երկու զավակ: