Արթուր Գրիգորյան
Արթուր Ռուբիկի Գրիգորյանը ծնվել է 1978թ. oգոստոսի 21-ին, Մեծամոր քաղաքում: 1995թ. ավարտել է Մեծամոր քաղաքի թիվ 2 միջնակարգ ռուսական դպրոցը:
1995-2001թթ սովորել է ՌԴ Օբնինսկի ատոմային էներգետիկայի համալսարանի` (Գիտահետազոտական ինստիտուտ, ՄՃՖԻ) ֆիզիկայի և էներգետիկայի ֆակուլտետում, «ատոմային էլեկտրական կայաններ և տեղակայանքներ» մասնագիտությամբ` ստանալով «ճարտարագետ-ֆիզիկոս-ջերմաէներգետիկ» որակավորում:
2001թ. մարտին ընդունվել է աշխատանքի «ՀԱԷԿ» ՓԲԸ, որպես Ռեակտորային արտադրամասի օպերատոր:
2001թ. հունիս ամսին զորակոչվել է ծառայության ՀՀ ՊՆ ԶՈՒ:
Ծառայության ավարտից հետո, 2003թ-ին շարունակել է աշխատանքը «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում, որպես Ռեակտորային արտադրամասի առաջատար ճարտարագետ; այնուհետև Շահագործման փորձի բաժնի առաջատար ճարտարագետ; Ռեակտորային արտադրամասի ռեակտորի կառավարման առաջատար ճարտարագետ:
2008թ-ից Ռեակտորային արտադրամասի հերթափոխի պետ:
2013թ. հոկտեմբերի 25-ին համապատասխան բոլոր քննությունները հանձնելուց և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կոմիտեի կողմից արտոնագիր ստանալուց հետո նշանակվել է կայանի հերթափոխի պետ:
2016թ. հունվարի 21-ին նշանակվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ:
Ամուսնացած է, ունի 2 երեխա: