Ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամաս

Ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասը (ՋԱՉԱ) հանդիսանում է ՀԱԷԿ-ի հիմնական արտադրության կառուցվածքային միավորներից մեկը: ՋԱՉԱ-ն ապահովում է ռեակտորային տեղեկայանքի պաշտպանության համակարգի, ինչպես նաև ազդանշանային, չափման, ծրագրատեխնիկական, տեղեկատվահաշվարկային ցանցի տեխնիկական միջոցների շահագործումը, տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը:

ՋԱՉԱ-ի կազմի մեջ, որպես ֆունկցիոնալ միավոր, մտնում է հերթափոխի անձնակազմը, որն իրականացնում է ՋԱՉԱ-ի տիրույթում գտնվող համակարգերի շահագործումը, ինչպես նաև լաբորատորիաներ, որոնց ֆունկցիոնալ խմբերը իրականացնում են վերոնշյալ համակարգերի տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը:


ՋԱՉԱ-ի հիմնական գործառույթն է `



  • ապահովել արտադրամասի տիրույթում գտնվող բոլոր համակարգերի անխափան և հուսալի աշխատանքը,
  • ապահովել աշխատանքների կազմակերպման մեթոդաբանության կատարելագործումը` հետևելով համաշխարհային փորձին և նորմատիվ փաստաթղթերին,
  • ամրապնդել աշխատանքային կարգապահությունը, ինչպես նաև բարելավել աշխատանքային պայմանները