Արտադրություն

2025 թվականի մարտ ամսվա ՀԱԷԿ-ի շահագործական տվյալները

 

Միջին ամսական էլեկտրաբեռնվածքը կազմում է 416,85 ՄՎտ, իսկ ամսական էլեկտրաէներգիայի արտադրանքը` 310137237 կՎտ.ժ:

2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՓՈՓԻՉ ՏՎՅԱԼՆԵՐԸ


2024 թվականի արդյունքներով Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են էլեկտրաէներգիայի արտադրության եւ առաքման տարեկան տվյալները։

 

Ըստ ամփոփիչ տվյալների՝ ՀԱԷԿ-ը 2024 թվականին արտադրել է 2.829 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա, ինչը գերազանցում է պլանային 2.670 մլրդ կՎտ.ժ ցուցանիշը 159 մլն կՎտ.ժ-ով (105.95% կատարում): Առաքված էլեկտրաէներգիայի ծավալը (2.629 մլրդ կՎտ.ժ) նույնպես գերազանցել է նախանշվածը (2470 մլրդ կՎտ.ժ)՝ 159 մլն կՎտ.ժ-ով ավելի (կատարումը՝ 106.45%):

 

Այս ձեռքբերումները հնարավոր են դարձել Հայկական ատոմային էլեկտրակայանի անձնակազմի մասնագիտական բարձր պատրաստվածության, համակարգված աշխատանքի եւ օպերատիվ կառավարման շնորհիվ։